Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ.Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
Գրառում

Անցյալ դարի հայ կերպարվեստի պատմության` մասնավորապես հաստոցային գեղանկարչության ասպարեզում քիչ չեն կին արվեստագետների անունները: Մինչ այդ, բացառության կարգով, հանդիպում ենք կին գործիչների գրականության, թատերական բնագավառում: Հաստոցային գեղանկարչությունը հայ իրականության մեջ համեմատաբար երիտասարդ ճյուղ է, նրա առավել բեղուն ժամանակահատվածը համընկնում է … Read More

Աղասյան Ա. – Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում – Ե., 2009, էջ 105
Գրառում

Էջ 105 Սարյանական «դպրոցից» դուրս, դրան զուգահեռ է ընթացել ոչ միայն Էդուարդ Իսաբեկյանի, այլև նույն սերնդի մի շարք նկարիչների ստեղծագործական ուղին: Նկատի ունենք, …, Մկրտիչ Քամալյանի (1915-1971), Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) և այլոց` հիմնականում իրապաշտական կամ չափավոր իմպրեսիոնիստական մեթոդներովկատարված աշխատանքները, …:

Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. – Հայ արվեստի պատմություն – Ե., «Զանգակ», 2009, էջ 371, 388, նկ.էջ 373
Գրառում

Էջ 371 Սարյանական «դպրոցից» դուրս, դրան զուգահեռ է ընթացել ոչ միայն Էդուարդ Իսաբեկյանի, այլև նույն սերնդի մի շարք նկարիչների ստեղծագործական ուղին: Նկատի ունենք, …, Մկրտիչ Քամալյանի (1915-1971), Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) և այլոց` հիմնականում իրապաշտական կամ չափավոր իմպրեսիոնիստական մեթոդներովկատարված աշխատանքները, …: Էդուարդ Իսաբեկյան. … Read More

Արփենիկ Նալբանդյան (Նախ.`Արա Սարգսյան) — կատալոգ, Ե., 1967
Գրառում

Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Արշակի Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի նկարչի տանը 1967 թվի հունիս ամսին:Նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը կյանքից հեռացավ, երբ նրա մեջ դեռ չէր մարել ստեղծագործական անսպառ եռանդը, երբ երազում էր կտավներին հանձնել իր մտորումներն ու խոհերը:Նրա … Read More

Սովետական կուլտուրայի երիտասարդ վարպետները, երկրորդ երեկո – հրավիրատոմս, Ե., 07.02.1949
Գրառում

Սովետական կուլտուրայի երիտասարդ վարպետներըԵրկրորդ երեկո Հարգելի ընկեր «Ավանգարդ»-ի խմբագրությունը և Արվեստի Աշխատողների Տունը հրավիրում է Ձեզ` մասնակցելու ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ նվիրված երեկոյին:Երեկոն տեղի է ունենալու ս.թ. փետրվարի 7-ին երեկոյան ժամը 8.30-ին: Մասնակցում ենԱրտիստ         Թ.ԴիլաքյանԱրտիստ         Գ.ԽաժակյանԱրտիստ         Ֆ.ՕհանյանԿոմպոզիտոր Ա.ԲաբաջանյանՆկարչուհի  Ա.ՆալբանդյանԲանաստեղծ  Հ.ՀովհաննիսյանԳիտնական    … Read More

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե.Մարտիկյան, խմբագիր` Ե.Կուրդոյան) – Ե., 1948
Գրառում

Արփենիկ Նալբանդյանը Հայաստանի Սովետական Կերպարվեստագետների Միության երիտասարդ, շնորհալի նկարչուհիներից մեկն է: Նա սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում: Ավարտել է 1941 թվին և անմիջապես տեղափոխվել Հայաստան, որտեղ ապրում ու տեղծագործում է մինչև օրս:Ներկա հաշվետու ցուցահանդեսը ընդգրկում է նկարչուհու վերջին 4 տարիների` … Read More

Բադալյան Մ. — Կենսահաստատ վրձնումներ: Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսում – թերթ, «Ազգ», Ե., 10.11.2016
Գրառում

«Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա Սարգսյանի այս խոսքերի ճշմարտացիությունը մեկ … Read More

Սանթրյան Վ. — Գեղանկարչուհու գույներն ու երազանքները – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 29.10.2016
Գրառում

Մեծ ցուցահանդեսով նշվեց Արփենիկ Նալբանդյանի 100—ամյակը Չնայած անձրեւոտ ու սառն—ամպամած եղանակին, Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին հարկի ճեմասրահը երեկ ի վիճակի չեղավ տեղավորելու բոլոր այն կերպարվեստասերներին ու կերպարվեստագետներին, մշակույթի այլ բնագավառների գործիչներին, ովքեր եկել էին ներկա գտնվելու հայկական գեղանկարչության անվանի վարպետ … Read More

Արամ Իսաբեկյանը`գեղանկարչուհի մոր մասին. «Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար» — թերթ, «Առավոտ», Ե., 28.10.2016
Գրառում

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցադրված էին արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գործեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ … Read More