Էդուարդ Իսաբեկյան. Արփենիկ. 1964, թուղթ, ֆլոմաստեր 43×61, ընտանիքի հավաքածու

Ինչ տարօրինակ էր այս երկու-երեք տարին… Այդքան դաժան ինչպե՞ս կարելի է լինել դեպի իր անձը… Այս զարհուրելի էգոիզմի դարում մնացել էր մի խեղճ, որն ինքն իր ձեռքերով կտրում էր ամեն օր մի թել այն պարանից, որով կախված ենք բոլորս անդունդի վրա…Մնացել է մի թել, որ գուցե վաղը կտրվի…վաղը, վա՜ղը… Աստվա՜ծ, մի անգամ գոնե խղճա լավին, չէ՞ որ ամբողջ կյանքը նա միայն լավություն է արել բոլորին, իսկ նրան` ոչ ոք: Գոնե դու խղճա… իսկ դու կա՞ս:
Ա՜խ, Արփենիկ, Արփենիկ, գոնե մի անգամ լուրջ ասեիր, որ դժվար է քեզ, չէ՞ որ կույր են բոլորը:

                                                                                                         Էդուարդ Իսաբեկյան