(Հատված հոդվածից)
Նկարիչներու տան մեջ կապրի նաև նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը:
Անցյալին, հայ արվեստի մեջ հազվադեպ երևույթ մը եղած է, որ կինը զբաղվի գեղանկարչությամբ: Միայն սովետական իշխանության հաստատումով է որ հայ կինը դարավոր ճնշումե ազատագրվելով հնարավորություն ստացավ զարգացնելու իր բնական ընդունակությունները:
Արփենիկ Նալբանդյանի գլխավոր թեման` ազատագրված հայ կնոջ ստեղծագործ աշխատանքն է: Արփենիկ Նալբանդյանի նկարներուն մեջ չկան մռայլ, գորշ երանգներ: Հոկտեմբերյան Հեղափոխության տարեկից նկարչուհին չէ տեսած մռայլ պատկերները, չէ զգացած իրավազուրկ կյանքի տառապանքները: Ծնած ու մեծցած ազատ երկրի մեջ, իր առջև բաց գտած է ստեղծագործական կյանքի լայն հորիզոններ:
Մոսկվայի Կերպարվեստի Համամիութենական ցուցահանդեսը կգտնվի իր նկարներեն մին, պատկերացնող Արարատյան հովտի բերքառատ դաշտը, ուր Հայաստանի կոլտնտեսուհիները կհավաքեն խաղողի բերքը: Անոնց դեմքերու շարժումները կարտահայտեն աշխատանքի ուրախություն ու ցնծություն:
Հետաքրքրության արժանի է նաև «Հետաքրքրական գիրքը» նկարը: Հանգստավետ սենյակի մեջ բազմակաթոռին վրա նստած երիտասարդ կինը իր երկու երեխաներուն համար կկարդա գիրքը` Վ. Ի. Լենինի մանկական ու պատանեկան կյանքի տարիներու մասին:
Looking for a new spot? 188jilibond could be it. Not bad at all, mates. Check it out: 188jilibond
Alright, 747phlive, let’s see what you’ve got! Heard some buzz about this site. Hoping to score some wins! Check it out here: 747phlive
Feeling lucky? I’m thinking of trying my luck with 91clubwinlottery. Maybe today’s the day! Check it out and maybe we can win together: 91clubwinlottery