Հունիսի 11-ին Հայաստանի նկարչի տանը բացվեց Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայկական ՍՍՀ նկարիչների միության նախագահ, ժողովրդական նկարիչ Մ.Աբեղյանը: Բարձր գնահատելով նկարչուհու թողած հարուստ ժառանգությունը, նա ասաց, որ Նալբանդյանի ստեղծագործություններից շատերը մնայուն գործեր են, աչքի են ընկնում իրենց խոր անհատականությամբ և ուրույն տեղ են գրավել սովետահայ կերպարվեստի ընդհանուր պատկերասրահում:
Տաղանդավոր նկարչուհու և նրա ստեղծագործությունների մասին դրվատանքի ջերմ խոսքեր ասաց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Վ.Շաքարյանը:
Այցելուների այն հոծ բազմությունը, որ շտապել էր ներկա գտնվելու ցուցահանդեսի բացմանը, վկայում էր, որ մայրաքաղաքի արվեստասեր հասարակությունը սիրում է իր արվեստագետին: Այցելուների թվում կային արվեստաբաններ, նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, բանվորներ, որոնք լարված ուշադրությամբ դիտում էին ցուցադրված բազմաբովանդակ կտավները:
Թվով շատ են այդ կտավները.դրանք զարդարել են ընդարձակ սրահի բոլոր պատերն ու սյուները: Հիրավի, բեղմնավոր վրձին է ուցելե նկարչուհին և ոչ միայն բեղմնավոր.այն օժտված է եղել արարչական մեծ ուժով, կյանքի խոր ու բազմակողմանի ընկալման և վերարտադրման կարողությամբ, ներկերի նրբաճաշակ օգտագործման վարպետությամբ:
Մեծ դիապազոնի տեր, բազմաժանր ստեղծագործող է Նալբանդյանը.նրա գունագեղ, արտահայտիչ դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և կոմպոզիցիոն կտավներում պատկերված է կյանքը իր ողջ բազմազանությամբ: Ահա ծանոթ, սիրելի դեմքեր` իրենց բնավորության ուրույն գծերով, հարազատ վայրեր մայրաքաղաքից, մոտակա գյուղերից, հեռավոր Գորիսից, Խնձորեսկից: Ահա անծանոթ դեմքեր, որոնք նույնպես ծանոթ ու սիրելի են թվում, որովհետև կերտված են ընդհանրացման բացառիկ ուժով: Այդ իսկ պատճառով, որոշ դիմանկարներ դարձել են գեղարվեստական կերպարներ, թեև իրականում դրանք սովորական անձնավորություններ են: Այդպիսիք են, օրինակ` «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», «Կթվորուհի Գ.Գալստյանի դիմանկարը», «Ոսկեվազցի պառավը» և այլն:
Բազմաթիվ մտավորականների դիմանկարներ է կերտել Նալբանդյանը, որոնցից շատերն այնքան կենդանի են ու անմիջական, որ քիչ է մնում բարևես ու զրույցի բռնվես նրանց հետ: Նկարչուհի Լավինա Բաժբեուկ-Մելիքյանը մի պահ երևաց ցուցասրահում և ապա սուզվեց բազմության մեջ: Բայց ահա ես նայում եմ նրա հոյակապ դիմանկարին և ինձ թվում է, թե Լավինան չի հեռացել իմ տեսադաշտից, ահա նա խորհրդավոր հայացքով ողջունում է ինչ-որ մեկին: Հոգեբանական նրբերանգների ընկալման, բնավորության անորսալի գծերի վերարտադրության վարպետությունը ցայտուն կերպով երևան է եկել Վարդան Աճեմյանի, Հրաչյան Հովհաննիսյանի, Սերո Խանզադյանի դիմանկարներում (թեև վերջինս անավարտ) և հատկապես իր` նկարչուհու հմայիչ ինքնանկարում:
Նալբանդյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է բռնում աշխատանքային թեման, ըստ որում նա ամենից շատ սիրում է պատկերել հայրենի ծաղկածիծաղ լեռնալանջերը, զուլալ աղբյուրները, մրգաշատ այգիներն ու քրտնաջան մշակողին: Զարմանալի պարզությամբ ու անմիջականությամբ են շնչում գյուղական կյանքին նվիրված նրա կտավները, որոնցից առավել հաջողվածներն են «Խնձորեսկի երեխաները», «Աղջիկը պարտեզում», «Սարերի աղջիկը», «Կաղամբի քաղհանը», «Փշատի ընտրում», «Եզդի աղջիկը», «Աղբյուրի մոտ» և այլն:
«Կաղամբի քաղհանը» նկարում պատկերված է քաղհանավոր աղջիկը, թուխ, արևավառ դեմքով: Նա հեռվում ինչ-որ բան նկատելով, մի պահ դադարեցրել է աշխատանքը, բայց միաժամանակ չի ուզում կտրվել աշխատանքից, այդ պահը ժամանակի կորուստ է համարում: Իսկ «Փշատի ընտրում» մեծադիր կտավում ջահել կոլտնտեսուհին ինքնամոռաց կերպով տարված է իր գործով.նա սիրում է իր գործը և հպարտ է համայնական աշխատանքի առատ պտուղներով: Քիչ հեռու դրված ջրի կուլան և շրջակա արևոտ դաշտերը բնական ֆոն ու կոլորիտ են հաղորդում նկարին:
Հաջողված ու մնայուն ստեղծագործություն է նաև «1901 թվի Թբիլիսի մայիսյան ցույցը» մեծադիր կտավը, որը նկարչուհին պատկերել է երևակայության ուժով և խորունկ սիրով:
Այս փոքրիկ հոդվածում հնարավոր չէ խոսել այն բոլոր հաջողված գործերի մասին, որոնք, հիրավի, մեծ բավականություն են պատճառում անգամ խստապահանջ այցելուներին: Մեր խոսքը հաստատելու համար անհրաժեշտ համարեցինք մեջ բերել ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի կարծիքը, որ տպված է ցուցահանդեսի կատալոգում.
«Ներկա ցուցահանդեսը տալիս է Արփենիկ Նալբանդյանի արվեստի ճշգրիտ նկարագիրը, նրա անցած ստեղծագործական շրջանների համեմատական բնույթը, բացահայտում է նկարչուհու մտորումների ու հույզերի ինքնուրույն աշխարհը, կյանքի երևույթները յուրովի ընկալելու և գեղանկարչական ինքնատիպ ձևերով վերարտադրելու ակնհայտ տաղանդն ու հմտությունը:
Ցուցադրվող յուրաքանչյուր նկարի մեջ նկարչուհին պահ է տվել իր հույզերի ներքնաշխարհից մի մասնիկ, մի պատառիկ, երբմեն ընդվզող, երբեմն մեղմ ու քնարական»:
Այո, նրա նկարները նախ և առաջ իր գեղեցիկ իղձերի ու երազանքների մարմնացումն են: Նա անժամանակ հեռացավ կյանքից, տանելով իր հետ դեռևս չիրականացած շատ երազներ: Բայց իր ստեղծագործություններում ասես տակավին շնչում և ապրում է նաև ինքը` սիրված նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը:
I’m all about quick lottery results, so let’s see if ketquasoxo can keep up. Time to know!. Get your results: ketquasoxo
Thinking of joining 123win44 and trying my luck there. Seems like a good platform for some gaming. Let’s give it a try and good luck to me! Visit it here: 123win44
Hey, I’ve been checking out 1pra1 lately and it’s got some interesting stuff going on. Definitely worth a look if you’re bored. Check it out here: 1pra1
Yo, 939game, it’s a great site. A lot of people playing and winning big. Check it out for a fun gaming trip. Worth some time! 939game
Just searching for a little 80 jili fun? You’ve come to the right place! Click here 80 jili to get started. Hope I win something tonight!
Spintime PH! Is this legit or just another scam? Taking a small leap of faith here. Check for yourself: spintime ph
Just grabbed the 98tpgamedownload. Installation was simple and the games are pretty solid. Download yours now 98tpgamedownload
WC7777 is alright. Nothing crazy flashy, but it gets the job done. Check out wc7777
Safa777game, eh? I’ve heard the name buzzing around. Might have to give it a whirl later. Hope the gameplay is legit fire! Find out more here: safa777game
Heard about brbrbrwin and decided to check it out. The platform seems solid. Let’s see if I can score some wins. Head over to brbrbrwin!
Game50bet is on my radar now. Looking for some fresh games and hopefully a good time. Check it out if you’re feeling lucky at game50bet!
Alright, taking a chance on luckypkr1. The name is promising. Hopefully they deliver some good games! Fingers crossed at luckypkr1!