«Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա Սարգսյանի այս խոսքերի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս հաստատում է Ազգային Դիմանկարների շարքում, իսկ դրանք բավականին են, կինը առաջնային է կարծես: Նա ստեղծում է կանացի ընդհանրական կերպար եւ կարելի է ասել՝ ամբողջացնում դա ինքնադիմանկարներում, որտեղ խիստ արտահայտված խառնվածքային գծեր կան, եւ դրանք բազմազան ենՙ կանացի քնքշության հետ մեկտեղ ուժի արտահայտություն, մեղմության հետ կամք ու դիմակայություն, խոնարհության հետ պայքարի ձգտում: «Մերկ կինը», «Սեւամորթ կինը», ահա երկու շատ տպավորիչ պորտրետ, որպես բնության ձայնի արձագանքՙ կնոջ ֆիզիկական, երկրային բնույթի մեջ թրթռացողՙ կյանքով լեցուն, զգացմունքային, ուժեղ: Սովորաբար նման դեպքերում խոսում են հոգեբանական նրբերանգների արտահայտությունների մասին, սակայն նկարչուհին կարծես այդ պահը չէ, որ արձանագրում է. նա փնտրում — գտնում է խառնվածքի ամենաբնորոշ գծերը, նրանք ոչ այնքան խորհողՙ որքան ապրող, արարող, կյանքին արձագանքող կերպարներ են: Այդպիսին է ինքն իր դիմանկարներումՙ կամային, խառնվածքի հաստատակամությամբ, միաժամանակ փխրուն կանացի բնէությամբ, ինչպես դա տեսնում ենք յասամանի թափանցիկ բույրով հագեցած «Ինքնանկար հայելու մեջ» նկարում, իսկ «Աշնան ծաղիկներ», «Աղբյուրի մոտ», «Մեր բակը» գործերում եւ մի շարք նատյուրմորտներում գույնը անմիջականորեն սնվում է կյանքի թարմ ավիշներից: Իհարկե, կան նաեւ հոգեկան, ներքին վիճակների վերապրումային արտահայտություններ, ինչպեսՙ Մհեր Մկրտչյանի դիմանկարն է, որի մասին Մարտին Միքայելյանն ասում է, որ հայ բեմի վարպետին, ոչ ոք այդպես չի տեսել, ինչպես Արփենիկ Նալբանդյանը:
Ճակատագիրը նրան ընտրել էր գեղանկարչության համար, նրա եղբայրըՙ Դմիտրի Նալբանդյանը նույնպես նշանավոր նկարիչ էր: Հետագայում նա կյանքը կապում է հայ ժամանակակից նկարչության երեւելի վարպետ Էդուարդ Իսաբեկյանի հետ, ում հետ ծանոթանում է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, որտեղ աշակերտել է Ալեքսանդր Բաժբեուկ — Մելիքյանին: «Նա խորհրդային ոչ մի նկարչի նման չէ, ասում է Մարտին Միքայելյանը, թեեւ մի փոքր ազդեցություններ ունեցել է իր ուսուցչիցՙ վաղ շրջանի գործերում նկատելի, եւ Էդուարդ Իսաբեկյանից մեկ — երկու տարիՙ համատեղ կյանքի անխուսափելիությունից, բայց այն, ինչ տեսնում ենք այս ցուցահանդեսում, միայն նկարչության խնդիր չէ: Այս արդյունքին հասնելու համար պետք է լինել շատ լավ մարդ, խորը անհատականություն, որպիսին Արփենիկ Նալբանդյանն էր: Հենց իր ժամանակին էլ եղան մարդիկ եւ կռահեցին, որ նա սովորական նկարչուհի չէ, ինչպեսՙ Արա Սարգսյանը, Արա Բեքարյանը»:
Վերադառնալով Երեւանՙ Արփենիկ Նալբանդյանը դասախոսական աշխատանքի է անցնում Գեղարվեստի ակադեմիայում: Այստեղ է, որ լավագույնս բացվում են նրա մանկավարժական եւ մարդկային բարձր հատկանիշները, որի մասին դեռ հուզմունքով են շարունակում խոսել իր աշակերտները, թեՙ բախտավորություն էր ունենալ այդպիսի ուսուցիչ, որ շրջապատում էր սաներին մայրական հոգատարությամբ ու սիրով: Այդ մասին ցուցահանդեսի բացմանը խոսեց նաեւ Արամ Իսաբեկյանը : Շնորհակալությամբ դիմելով ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներինՙ Ազգային պատկերասրահի աշխատակիցներին ու ղեկավարությանը, Մշակույթի նախարարությանը, բոլոր նրանց, ովքեր հիշում են Արփենիկ Նալբանդյանին, նա ասաց, որ այն ջերմությունը, որ մայրը տվել է ուսանողներին, կյանքի ընթացքում զգացել է իր հանդեպ, «նրա շռայլ բարությունը, տաղանդը ուսանողների հետ կիսելու շնորհն իմ վրա էլ է անդրադարձել»:
Ցավոք, կյանքից վաղաժամ հեռացավ նկարչուհին, ստեղծագործական ուժերի ծաղկուն շրջանում, սակայն թողած պատկառելի ժառանգությամբ նա ուրույն, պատվավոր տեղ է զբաղեցնում հայ կերպարվեստի պատմության էջերում: Կյանքի օրոք ունեցավ ընդամենը երկու ցուցահանդես, եւս մեկըՙ 1967-ին, հետմահու, եւ 2001-ին, երբ Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի բացումը նշանավորվեց տաղանդավոր նկարչուհու աշխատանքների ցուցադրությամբ: Ազգային պատկերասրահի հոբելյանական այս ցուցադրությունը հնարավորինս ընդլայնված է, թեեւ որդին ափսոսանք է հայտնում, որ նկարչուհու շուրջ 400 -ի հասնող գործերից հնարավոր չեղավ առավել քանակություն ապահովել: Այդուհանդերձ, ընտրված գործերը, լինելով հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների արտահայտություններ, թե՛ ժամանակային, թե՛ ժանրային առումներով, ամբողջական պատկերացում տալիս են նրա արվեստի մասին, ինչը լրացվում է այս առիթով տպագրված պատկերագրքի էջերում:
Ցուցահանդեսի բացման խոսքում ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը եւ ցուցահանդեսի համակարգող Հասմիկ Բադալյանը համառոտ անդրադարձան Արփենիկ Նալբանդյանի կյանքի ուղուն, արվեստի հիմնական առանձնահատկություններին, ցուցահանդեսի բնույթին:
Հոբելյանական ցուցահանդեսին ներկա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորելով արվեստասեր հանրությանը, ակնկալեց, որ հաջորդ օրերին եւս սրահը լեցուն կլինի այցելուներովՙ գրավելով հատկապես երիտասարդների ուշադրությունն ու հետաքրքրությունը:
Մեր կարճ զրույցի ընթացքում Մարտին Միքայելյանը հիշեց Պաբլո Պիկասոյի խոսքերը. «Արվեստը չունի անցյալ, արվեստը չունի ապագա, արվեստը ունի ներկա եւ ամբողջովին ներկայի մեջ է: Եվ ահա մենք դա տեսնում ենք այս ցուցահանդեսումՙ ինչպես է շնորհաշատ նկարչուհին նորովի երեւում մեզ, այսօր ՙ ներկայում…»:
…Եվ որովհետեւՙ «Այդ արվեստը ոչ հնարովի, սրտից եկող, բնությունից եկող, տաղանդից եկող նկարչություն է»:
321betapp, another mobile app. These just keep coming! This one’s actually pretty smooth. I quite like the interface. Worth downloading. To try it out visit 321betapp.
789win9, I’ve heard of this one. Is it a real winner? Well, give it a go. I had an okay experience. See for yourself, Check out 789win9!
Yo, 52betwin! Always a solid choice for a bit of online fun. Easy to navigate, and I’ve had a few lucky streaks here. Worth checking out! 52betwin
Yo, n66bet? Yeah, I messed around on there last week. Definitely a few gems hidden in there. Navigation is a little clunky, but once you find your game, it’s all good. Promotions are decent too, keep an eye out for those. Worth a shot if you’re bored, tbh.
Guys, seriously, nohu56 is the real deal. Found some awesome new games I haven’t seen anywhere else. Customer service was quick to respond when I had a question. A+ experience so far. Definitely recommend!
Alright, so I stumbled upon okking39 the other day. The layout is pretty straightforward, easy to navigate. I signed up for their welcome bonus and it actually wasn’t bad. Give it a look, you might find something you like.
Alright, diving into clb88club! Registering was quick, now let’s see what kind of winnings I can find. Good luck to everyone! See you there: clb88club
Evo888apk, nice! Easy to get going with some really cool games. Downloaded it right away and played a few rounds. The payout rate seems fair, and the graphics are on point. Check it out at evo888apk.
Yo, anyone tried okkbetapp? Is it actually any good, or just another scam? I’m always looking for new betting options. Take a look yourself: okkbetapp