2016 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում:
Նկարչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհին վրձնել է շուրջ 300 գործ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:
2016թ. լրանում է Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը / մահացել է 1964 թ. / և այսօր մայր թանգարանի և ընտանիքի համագործակցության շնորհիվ հայ արվեստասեր հանրությանը ներկայացվում է Ա. Նալբանդյանի 65 աշխատանք: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:
Ցուցահանդեսի համակարգող ՝ Հասմիկ Բադալյան:
http://www.gallery.am/hy/Exhibitions/item/2016/10/19/arpeniknalbandyan/
Was searching for Brud Gets A Snack At 12 Am and this page actually delivered. Nice page structure, solid game embed, and no confusing extra steps before playing.
Nice page for Sprunki Tri-shifted. It gets to the point fast, the link works properly, and the overall presentation feels polished enough to revisit later.
Found Sprunki Phase 10 Demo Game through this page and it was easy to get into right away. The layout is clean, the link is clear, and the game page feels well organized.