2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասեր հանրությանը կներկայացվի Ա. Նալբանդյանի 65 աշխատանքները: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է նաև գեղանկարչի ստեղծագործությունների պատկերագիրքը:
Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանակար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարիչը վրձնել է շուրջ 300 աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին, Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941 թվականին ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ, Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքին: Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականին, Երևանում:
https://shorturl.fm/B4iL2
Fast indexing of website pages and backlinks on Google https://is.gd/r7kPlC
Sign up and turn your connections into cash—join our affiliate program!
Join forces with us and profit from every click!
Drive sales, earn commissions—apply now!
Promote our brand and watch your income grow—join today!