Բացվեց Արամ Իսաբեկյանի մոր՝ գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսը — «a1plus.am», 28.10.2016

Անկեղծ, անմիջական գեղանկարչություն, ժամանակի ոգին ու շունչը արտահայտող կտավներ։
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես։
Նա իր կարճ կյանքի ընթացքում 400-500 նկար է ստեղծել, ասում է գեղանկարչուհու որդին՝ նկարիչ Արամ Իսաբեկյանը։
Շատ աշխատանքներ մասնավոր հավաքածուներից և պատկերասրահի պահուստներից  են, և ցուցադրվում են առաջին անգամ։
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը։

https://a1plus.am/hy/article/152290

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *