Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակի ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում

28.10.2016 — 28.12.2016

2016 թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին 65 աշխատանքներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից, ֆոնդերից, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք:

Դասախոսություն՝ 20-րդ դարի սկզբի թիֆլիսահայ կին արվեստագետները և Արփենիկ Նալբանդյանը
Արվեստաբան՝ Հասմիկ Բադալյան
26.11.2016