Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցադրված էին արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գործեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել:
Aravot.am-ի հետ զրույցում գեղանկարչուհու որդին, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը նշեց. «Ի՞նչ զգացողություն պետք է ունենա որդին մոր ցուցահանդեսի ու հարյուրամյակի առիթով, մի մարդ, որը երիտասարդ տարիքում հեռացել է կյանքից, ու բոլորը փաստում են, թե ինչ տաղանդավոր էր, ու ցավոք, իր հրաշալի արվեստն ընդհատվեց այն ժամանակ, երբ ինքը ստեղծագործական վերելքի վրա էր: Շատ ուրախ եմ եւ շնորհակալություն եմ հայտնում մշակույթի նախարարությանն ու Հայաստանի ազգային պատկերասրահին: Ոմանց կարող է թվալ, թե այս ցուցահանդեսն իմ նախաձեռնությունն է, սակայն ես ընդամենը օգնել եմ: Ուրախ եմ, որ Արփենիկ Նալբանդյանին հիշել են եւ ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել, որովհետեւ ինքը շատ արժանի է, որ բոլորն իմանան իր մասին: Իր ուսանողները պաշտում էին իրեն եւ այսօր էլ մեծ ակնածանքով են հիշում: Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար, առանց այլեւայլությունների էր` եւ գույնով, եւ իմաստով»: Մեր հարցին`որպես մարդ ի՞նչ է ժառանգել մորից, պարոն Իսաբեկյանը պատասխանեց. «Բարությունը, որ շատ անգամ ինձ խանգարում է»: Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Արփենիկ Նալբանդյանին բնորոշում է ոչ միայն որպես շքեղ նկարչուհի, այլեւ գեղեցիկ կին: «Ես ուսանող էի, երբ ինքը դասավանդում էր: Ցավոք, ինձ դաս չի տվել, բայց բոլորս ակնածանք ունեինք իր հանդեպ, նախ արտաքինով շատ գեղեցիկ կին էր, բացի այդ լսել էինք, որ լավ նկարչուհի է: Ցավալիորեն ինքը շուտ հեռացավ կյանքից, ինչը ամբողջ ուսանողության վիշտն էր դարձել: Իր նկարչությունը իր չքնաղ էության հետ շատ կապված էր: Մեծ վարպետ է, սովորել եւ աշխատել է մեծ վարպետների միջավայրում: Այն ժամանակ էլ լուրջ մրցակցություն կար, թեեւ նկարիչներն այդքան շատ չէին, բայց արվեստի կռիվ ու պատվախնդրություն կար: Արփենիկ Նալբանդյանը շատ շատերից առաջնակարգ նկարիչ է եւ այսօր էլ արդիական է`լինելով դասական մշակույթի կրող»: Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսը կտեւի մինչև դեկտեմբերի 28-ը:
Just tried 079betapp, and honestly, not bad! The site is easy to navigate, and I had a pretty good time. Definitely gonna check it out again later. Give 079betapp a shot, you might like it!
Winovacasino has some pretty nice options. Gave it a look, might visit it again later sometime. See what they’ve got cooking over at winovacasino.
Tried out 27betapp on a whim and I’m actually pretty impressed! Easy to use, good selection of games, and the bonuses are pretty sweet. Definitely recommend checking it out. App download here: 27betapp
Spotted Manclubtai. The design is pretty slick. Seems like they’re going for a high-roller kinda vibe. I’m in! Give it a look-see: manclubtai
Vip79bet seems legit, the welcome promo caught my eye. Gonna throw down a few bets and see where it goes. Good luck to all! Find them at: vip79bet
Checked out Bubetmarque. It’s got a unique feel, which I dig. Time to put my chips on the table and hope for a win! Give it a try: bubetmarque