Սովետական կուլտուրայի երիտասարդ վարպետները
Երկրորդ երեկո
Հարգելի ընկեր
«Ավանգարդ»-ի խմբագրությունը և Արվեստի Աշխատողների Տունը հրավիրում է Ձեզ` մասնակցելու ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ նվիրված երեկոյին:
Երեկոն տեղի է ունենալու ս.թ. փետրվարի 7-ին երեկոյան ժամը 8.30-ին:
Մասնակցում են
Արտիստ Թ.Դիլաքյան
Արտիստ Գ.Խաժակյան
Արտիստ Ֆ.Օհանյան
Կոմպոզիտոր Ա.Բաբաջանյան
Նկարչուհի Ա.Նալբանդյան
Բանաստեղծ Հ.Հովհաննիսյան
Գիտնական Ա.Բաղդասարյան
Երիտասարդ նկարչուհի Արփիկ Նալբանդյան
Ծնված 1918 թվին: 1941 թվին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիան: Նրա լավագույն ստեղծագործություններից են «Աղջկա պորտրեն», «Ոսկեվազը», «Ծովափը Սոչիում», «Բամբակահավաք», «Խաղողի բերքի հավաքումը» և այլն: Արվեստի աշխատողների Տանը բացված է նրա ստեղծագործություններին նվիրված ցուցահանդես, որն ընդգրկում է նկարչուհու վերջին չորս տարիների`1944-48 թվերի գործերը: