Հայաստանի նկարչի տանը բացված է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մտնելով ցուցասրահ, առաջինը հանդիպում ես արվեստագետի ինքնանկարին` խոհուն, արտաքին հանգստության մեջ ինչ-որ ներքին բռնկում, վեհ ու ապրեցնող մի տրտմություն: Կտաներից քեզ են նայում մարդիկ` յուրաքանչյուրին իր խոհերով ու մտորումներով, իր նկարագրով: Ոչ մի գործը չի կրկնում մյուսին: Լրացնում են միմյանց և հաստատում նկարչուհու արվեստի խորհուրդը` սիրել կյանքը, որոնել գեղեցիկն ու մարդկայինը, ներշնչվել, ապրել ու երազել, հուսալ ու հավատալ: Արփենիկը ընդամենը ստեղծագործական 25-ամյա ճանապարհ է անցել: Մահը վրա հասավ, երբ նա ապրում էր իր տաղանդի ծաղկումն ու բռնկումը: Սակայն թողածն էլ բավական է, որ նա հիշվի և իր արժանի տեղը գրավի մեր կերպարվեստում: 1941 թվականին ավարտելով Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, Արփենիկ Նալբանդյանը եկել ու հաստատվել է Հայաստանում: Տխուր է անցել նրա մանկությունը: Հայրը մահացել է, երբ ինքը երեխա է եղել: Մայրը դժվարին ու ծանր պայմաններում է պահել իր հինգ զավակներին: Արփենիկը խորն է հասկացել մոր տառապանքն ու դառնությունը, հոգով վեհ ու անկոտրում լինելը և վրձնել է «Մորս դիմանկարը»:
Արփենիկ Նալբանդյանի արվեստի գաղտնիքը կյանքը սիրելու և հաստատելու մեջ է: Նա ներկայացնողի կամ դիտողի դերում չէ, այլ հոգով ու արյամբ ձուլված է ստեղծագործությանը, որը տաղանդով, ներշնչմամբ և կյանքի խոր փիլիսոփայությամբ տրոփող իր էությունն է: Ելակետ ընդունելով դասական արվեստի հիմունքները, նա բաց է անում իր աշխարհը` ազատ ու անկաշկանդ, բնական ու գեղեցիկ: Առկա են բնորոշն ու հատկանշականը: Իրերն ու երևույթները ……………………. արվեստագետի զգացմունքը և հետո նոր միայն մտածում կատարման ձևի ու միջոցների մասին: Իսկ նկարների իրացման ձևերն ու միջոցները բազմազան են: Ճշմարիտ արվեստագետի հմտությամբ Արփենիկ Նալբանդյանը կարողանում է մարդու հոգեկան աշխարհը ներդաշնակել բնության հետ, բնությունը ծառայեցնել որպես մարդկային խոհերի, երազների, տրամադրությունների մատուցման և մեկնաբանման միջոց: Ահա «Աղջիկը պարտեզում» կտավը: Գարուն է, ծաղկել են ծառերը, գարնան հետ գեղեցկացել, զարթոնք է ապրում նաև աղջիկը: Գարունը շարունակվում է նրա մեջ: Նա ձուլված է բնության գեղեցկությանը, բնության պես մաքուր ու հմայիչ և, սակայն, խորհող, երազող, լի արբունքի, կարոտի, սիրո թախիծով: Արևով է լի «Աղջկա դիմանկարը»: Կապույտ են աչքերը, թուխ մազեր ունի, որ քանդվել ու անփութորեն թափվել են կուրծքն ի վար ու թիկունքին: Արև, բոց ու այրում կա դեմքին, կրակ ու կյանք: Աղջկա ջահելությունը, հոգեկան ներքին խանդավառությունը այս կտավում տրված է ամռան արևի վարդագույնով, շրջապատի երանգների արտացոլումով: «Մտորումները» հեղինակի վաղ շրջանի գործերից է …………………….. կյանքով: Պատրաստ է սիրո ու մայրության:
Նկարչուհին որոնում է պարզ ու ինքնատիպ, խոր ու մատչելի արտահայտչամիջոցներ: «Խնձորեսկի երեխաները» նկարում առկա են սառն ու տաք գույները` արևի ջերմությունն ու լեռնային սառնությունը: Այս նկարը դիտողի մեջ բնության կարոտ է ծնում: Ուզում ես
լինել այնտեղ` Սյունյաց լեռների բարձունքին, երեխաների հետ: Բնության մեջ ազատ լինելու զգացումով է ծնվել «Սարերի աղջիկը» կտավը: Սարը բարձր է, երկնամերձ: Իր բնական հմայքով աղջիկը գեղեցկացրել և կենդանություն է տվել վեհ, սակայն ամայի սարերին: Սարերի աղջիկն է` իր ազատության, իր սարերի հետ: Իսկ ոսկեվազցի պառավը մենակ է, խոնարհ: Որպես բնորոշ գիծ ընտրված ու ընդգծված է նրա բարի, կենսասեր լինելը:
Նկարչուհու աշխարհը հարուստ է դեպի բնությունն ու մարդը ունեցած սիրով: Ներշնչումը, տաղանդն ու աշխատասիրությունը ապահովել են արվեստագետի հաղթանակը:
Անժամանակ ընդհատվեց նկարչուհու ստեղծագործական ճանապարհը, բայց մինչև վերջ նա մնաց կյանքը հաստատող դիրքերում, հուսահատությունից, մշուշից ու ստվերներից հեռու: Նա այրվեց մահը հաղթահարելու վերջին ճիգով և այդ այրումից ծնվեցին նրա լավագույն գործերը` «Պատանիները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», «Խնձորեսկի երեխաները», Խնձորեսկը պատկերող բնանկարները և երիտասարդության ու մտավորականների մի քանի դիմանկարներ:
Հեռանալով ցուցասրահից, զգում ես, որ հոգիդ հարստացավ ինչ-որ գեղեցիկ բանով, վեհ զգացումներ խառնվեցին էությանդ:
Դա արվեստի այն պարգևն է, որ ուղեկցում է մարդուն իր կյանքի ճանապարհին, աննկատելիորեն ձուլվում նրա արյանը, օգնում խիզախելու, բարձրանալու և խորհելու գեղեցիկի ու մարդկայինի մասին:
Yo, okkingcom? Heard it through the grapevine. Honestly, it’s decent. They’ve got a good selection of slots, and the live casino is pretty lively. Just remember to gamble responsibly, ya know?
Alright guys, I gave rwin123 a shot last week. The live casino games were surprisingly smooth, no lag or anything. Their customer service was pretty quick to respond too. Just a heads up! Give rwin123 a look if you’re curious!
Been messing around on rwin99 for a few days. I actually won a bit on their sports bets! The odds aren’t always the best, but they cover a lot of different sports. If you like betting on sports, give rwin99 a shot.
Just a quick Nesine dot… Here’s the link to the site. Enjoy: nesine.
Anyone know how to get the Okbet app download? I keep hearing good things about it but not sure where to find it. Point me in the right direction, will ya? Try download okbet app download.
747agent is where it’s at! Quick registration, easy deposits, and smooth gameplay. What more can you ask for? Give it a shot! 747agent