Սանթրյան Վ. — Գեղանկարչուհու գույներն ու երազանքները – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 29.10.2016

Մեծ ցուցահանդեսով նշվեց Արփենիկ Նալբանդյանի 100—ամյակը Չնայած անձրեւոտ ու սառն—ամպամած եղանակին, Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին հարկի ճեմասրահը երեկ ի վիճակի չեղավ տեղավորելու բոլոր այն կերպարվեստասերներին ու կերպարվեստագետներին, մշակույթի այլ բնագավառների գործիչներին, ովքեր եկել էին ներկա գտնվելու հայկական գեղանկարչության անվանի վարպետ … Read More

Արամ Իսաբեկյանը`գեղանկարչուհի մոր մասին. «Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար» — թերթ, «Առավոտ», Ե., 28.10.2016

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցադրված էին արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գործեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ … Read More

Եղիազարյան Ղ. – Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյան – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 17.09.1993

Հայ կերպարվեստի տարեգրության մեջ շատ են այն անունները, որոնք իրավամբ կազմել են նրա ոսկե էջերը, որպեսզի հիացնեն ու շարունակեն հիացնել սերունդներին: Այդ համաստեղության մեջ հայ կերպարվեստի ավագանին մի առանձնահատուկ քնքշությամբ ու գուրգուրանքով է տալիս Արփենիկ Նալբանդյանի անունը, որի հաստատակուռ գեղանկարչությունը … Read More

Առաքելյան Ա. – Երեքի աշխարհը – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 29.07.1981

(Հատված հոդվածից)   Այս օրերին էստոնական կերպարվեստի թանգարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպված է սովետահայ գեղանկարչության երախտավորների` Սեդրակ Ռաշմաճյանի, Արփենիկ Նալբանդյանի և Մկրտիչ Քամալյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը հայ և էստոն ժողովուրդների բարեկամության գեղեցիկ վկայություններից է: Հայաստանի պետական պատկերասրահից շուրջ վաթսուն … Read More

Այվազյան Մ. – Խորհող ու երազող նկարչուհին – թերթ, «Գրական թերթ», Ե., 05.07.1974

Նա հիմա 57 տարեկան պետք է լիներ, ստեղծեր նոր, հետաքրքիր կտավներ և դաստիարակեր երիտասարդ նկարիչների նոր սերունդներ, եթե տասը տարի առաջ վրա չհասներ մահը:Ժամանակի հեռավորությունից դիտելով Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունները, ավելի որոշակի են երևում նկարչուհու ողջ հմայքը, նրա տաղանդի բնորոշ կողմերը … Read More

Հովհաննիսյան Ռ. – Նկարչուհին ապրում է իր կտավներում – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.9-10, 1967, էջ 84-86

Ետմահու առաջին ցուցահանդես: Մի հանգամանք, որ նոր տրամադրություն էր ստեղծել ցուցասրահներում, տխրության քողով պատել յուրաքանչյուր կտավ, ափսոսանքի յուրահատուկ զգացում առաջացնելով նկարչուհու անժամանակ ընդհատված կյանքի համար:Ստեղծագործությունների մի ամփոփ հավաքածու էր սա, որ ամենատարբեր ժանրերով ու ձևերով դիտողներին պատմում էր հայրենիքին ու … Read More

Կուրղինյան Կ. – Զոհաբերման գեղեցկությունը – ամս., «Սովետական Հայաստան», Ե., հ.9, 1967, էջ 28

Երբ ուշադիր հետևում ենք վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության զարգացման ընթացքին, նկատում ենք, որ ամենաակնառու գիծը որևէ լավ բան անելու, օգտակար լինելու ձգտումն է, պարուրված գորովագութ մի սիրով դեպի այն ամենը, ինչ շոշափում է նրա վրձինը: Կարճ ասած, մեր առջև … Read More

Վարդանյան Ա. – Նկարչուհու սխրանքը – թերթ, «Սովետական Հայաստան», № 195, Ե., 20.08.1967, էջ 4

Մենք հիանում ենք կտավով, թեկուզ և նրա վրա պատկերված լինի միայն մի ծաղիկ, բայց լավ պատկերված: Առաջին հայացքից թվում է, թե գեղեցիկ նկար ստեղծելու համար բավական է միայն բնական ձիրքը: Բայց, կասկածից դուրս է, որ բնական տվյալների, մասնագիտական ու այլ … Read More

Կարապետյան Հ. – Լուսավոր ու թախծոտ վրձին – թերթ, «Հայրենիքի ձայն», Ե., 21.06.1967

Հայաստանի նկարչի տանը բացված է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մտնելով ցուցասրահ, առաջինը հանդիպում ես արվեստագետի ինքնանկարին` խոհուն, արտաքին հանգստության մեջ ինչ-որ ներքին բռնկում, վեհ ու ապրեցնող մի տրտմություն: Կտաներից քեզ են նայում մարդիկ` յուրաքանչյուրին իր խոհերով ու մտորումներով, իր … Read More

Քալանթարյան Արտ. – Նկարչուհու լուսավոր աշխարհը – թերթ, «Գրական թերթ», №25, Ե., 16.06.1967

Աշխատում ես կիսախավար սենյակում, հետո բարձրանում տեղից, մի կողմ տանում վարագույրը ու բացում պատուհանը: Դրսում արև է, աղմուկ է, կյանք: Եվ դու հաճելիորեն զարմացած կկոցում ես աչքերդ…Հենց այդպիսին է լինում առաջին զգացումը, երբ մտնում ես հանրապետության վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի … Read More