Հրավիրատոմս.Նկարիչների միություն – 11.06.1967

Հարգելի ընկեր 1967թ. հունիսի 11-ին, ցերեկվա ժամը 1-ին, Հայաստանի նկարչի տան ցուցասրահներում տեղի կունենա Հանրապետության վաստակավոր նկարչուհի ԱՐՓԵՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Հայաստանի Նկարիչների ՄիությունՀայաստանի Նկարչի Տուն

Բեքարյան Ա. – Նկարչուհու ուղին – ամս., «Սովետական արվեստ», Ե., 07.1964, էջ 25-33

Հոդվածը տպարանում էր, երբ տաղանդավոր նկարչուհին վաղաժամ հեռացավ կյանքից, իր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում: Մեր կերպարվեստը դեռ շատ սպասելիքներ ուներ նրանից: Բայց այն, ինչ նա ստեղծել է և այս տխուր պահին դառնում է նրա թողած ժառանգությունը, իր հաստատուն տեղն ունի … Read More

Արփենիկ Նալբանդյան – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 19.05.1964

Ծանր կորուստ կրեց սովետահայ կերպարվեստագետների ընտանիքը: Իր ստեղծագործության ամենածաղկուն շրջանում վախճանվեց ռեսպուբլիկայի վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը:1941 թվականին ավարտելով Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, Ա.Նալբանդյանը տեղափոխվում է Երևան և ամբողջովին կապվում մեր ժողովրդի և հայ կերպարվեստագետների կոլեկտիվի հետ:Երկու տասնամյակ, չխնայելով իր ուժերը, նա … Read More

Սարգսյան Ա. – Արփիկ Նալբանդյանի արվեստանոցում – ամս., «Սովետական Հայաստան», Ե., հ.9, 1963, էջ 15-20

Նորից Արփիկ Նալբանդյանի արվեստանոցում եմ:Այստեղ, այս լուսառատ արվեստանոցում, ամեն անգամ այցելելիս զգում եմ կյանքի թրթիռը: Մտքերի, հույզերի, ծանոթ ու անծանոթ դեմքերի, հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունների, փոքրիկ, սակայն բազմաբովանդակ և տրամադրություններով բազմապիսի այս փոքրիկ աշխարհում ես ամեն անգամ համակվում եմ մեր … Read More

Սովետական նկարիչների համամիութենական երկրորդ համագումար – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.5, 1963

Սովետական նկարիչների համամիութենական երկրորդ համագումար, 1963թ. ապրիլ: Ընդմիջմանը, Գեորգիևյան դահլիճում պատգամավորները աշխույժ զրույցի են բռնվել:

Ղուկասյան Վ. — Նրանք պատրաստվում են 40-ամյակին – ամս., «Սովետական Հայաստան», Ե., 1960, էջ 25

(Հատված հոդվածից) Եվ ահա, ոգևորված այս առաջին լավ տպավորությունից, մեր քայլերն ուղղում ենք դեպի մեկ ուրիշ կերպարվեստագետի արվեստանոց: Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի տանն ենք.այստեղ տիրում է նույն ստեղծագործական մթնոլորտը:-Նկարներից մեկը, որը ներկայացնելու եմ 40-ամյակի պատվին բացվելիք ցուցահանդեսին, կոչվում է «Քաղհանավորները»,-պատմում է … Read More

Նկարչուհու արվեստանոցում – թերթ, «Գրական թերթ», Ե., 06.03.1959

…Վերջալույս է: Կոլտնտեսության բանջարանոցում ուրվագծվում են քաղհանավորները, հեռվում հազիվ նշմարվում է հարազատ գյուղի բնանկարը: Սակայն այդ ամենը մենք միայն կռահում ենք նկարչուհու փորձառու ձեռքի մի քանի վրձինումներից: Դա Արփենիկ Նալբանդյանի նոր կտավներից մեկի էսքիզն է, որի վրա նկարչուհին աշխատում է … Read More

Երևանի կերպարվեստի աշխատանոցներուն մեջ – ամս., «Սևան», Բուխարեստ, № 2 (40), 02.1954

(Հատված հոդվածից) Նկարիչներու տան մեջ կապրի նաև նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը:Անցյալին, հայ արվեստի մեջ հազվադեպ երևույթ մը եղած է, որ կինը զբաղվի գեղանկարչությամբ: Միայն սովետական իշխանության հաստատումով է որ հայ կինը դարավոր ճնշումե ազատագրվելով հնարավորություն ստացավ զարգացնելու իր բնական ընդունակությունները:Արփենիկ Նալբանդյանի … Read More